«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Թշնամուն որևէ դիրք վերցնել չի հաջողվել, մեր զորքերը վերախմբավորումներ են արել. Հովհաննիսյան

Թշնամուն որևէ դիրք վերցնել չի հաջողվել, մեր զորքերը վերախմբավորումներ են արել. Հովհաննիսյան
17.10.2020 | 11:12

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ադրբեջանական զինված ուժերն Արցախի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում լայնածավալ հարձակում են իրականցրել՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր, հիթիրռներ և այլն:

«Բայց առնվազն կատաղի երկու գրոհներից հետո (հյուսիսային ուղղությամբ) հայկական զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանցիներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին: Նրանց որևէ բարձունք ու դիրք գրավել չի հաջողվել: Ավելին՝ որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ,- նշում է Հովհաննիսյանն ու հավելում,- Հակառակորդին ամեն օր էլ ծանր կորուստներ են պատճառում՝ թե՛ մեր ազատամարտիկները, թե՛ մեր կամավորները, թե՛ պահեստազորայինները, թե՛ կանոնավոր զորքերը: Ավելի շատ կորուստներ է պատճառում հրետանին: Ծանր է, ու ամեն տեղ չէ, որ հաղթանակները հեշտ են տրվում»:

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ